Զարուհի Բաբայանն առաջիկայում ջազային գործերով սկավառակ կթողարկի

Երգչուհի Զարուհի Բաբայանն, ով օրեր առաջ երաժշտասերների դատին հանձնեց «Տարիներ» երգի հիման վրա նկարահանված հոլովակը, նոր ձայնասկավառակ է թողարկելու:

Ըստ «Արմենպրես»-ի՝ ՀՀ վաստակավոր արտիստուհին նշել է, որ սկավառակում ընդգրկված են լինելու բացառապես ջազային ստեղծագործություններ:

«Առաջիկա ծրագրերը շատ են, իսկ հիմա աշխատում եմ նոր սկավառակի ստեղծման վրա, որում ներառվելու են իմ հոգուն հարազատ գործեր` գրված հատուկ ինձ համար»,- ասել է Բաբայանը:

Նրա խոսքով` համագործակցում է տեղացի երգահանների և կոմպոզիտորների հետ` փորձելով համատեղ ուժերով լավ արդյունք ստանալ: