Ինչպե՞ս է Քեյթ Միդլթոնի մայրիկը նշել 65-ամյակը

Թագավորական ընտանիքում Քեմբրիջի դուքսերը՝ Քեյթն ու արքայազն Ուիլյամը, միշտ աչքի են ընկնում իրենց համեստությամբ ու ժուժկալությամբ: Բացառություն չեն նաև նրանց ծնողները: Հունվարի 31-ին Քեմբրիջի դքսուհու՝ Քեյթ Միդլթոնի մայրիկը նշում էր իր 65-ամյակը:

Ողջ միջոցառման համար Քերոլ Միդլթոնը ծախսել է ընդամենը 5 հազար դոլար: Միջոցառմանը ներկա են գտնվել միայն մտերիմ մարդկ և բարեկամները:
Սոցիալական կայքերի օգտատերերն անգամ ծաղրել են Քերոլ Միդլթոնին՝ ասելով, որ նրա 65-ամյակը խնջույքը հիշեցնում է 16ամյա աղջնակի տարեդարձի հավաքույթ:

Օրեր առաջ Քեմբրիջի դուքսերը այցելել են «Ely and Careau» մանկական կենտրոն: Այցից հետո բոլոր լրատվամիջոցներում սկսվել էր քննարկվել է Քեյթ Միդլթոնի հագուստը, որը երկրպագուներն անվանել են էժանագին:

Համացանցում հայտնված լուսանկարներում երևում է, որ նա հագել է սև վերնաշապիկ և Zara ապրանքանիշի կենդանական պրինտով շրջազգեստ, որն արժե 30 ֆունտ ստերլինգ: Նա նաև կրել է Massimo Dutti ապրանքանիշի վերարկու՝ 349 ֆունտ ստերլինգ արժողությամբ: Դքսուհին ընտրել է մատչելի զարդեր Accessorise ապրանքանիշից: