Ինքնագնահատականը բարձրացնող 3 ֆիլմ

Բոլորիս կյանքում էլ լինում են պահեր, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է: Մարդը սկսում է կասկածել իր ուժերի վրա ու մտածել, որ այլևս ոչնչի ընդունակ չէ: Ոմանք այդպիսի ծանր պահերը հաղթահարում են մտերիմների ու սիրելիների օգնությամբ, իսկ ոմանք էլ մեկուսանում են ու փորձում միայնակ հաղթահարել այդ ճգնաժամը: Եթե ընկճվել եք ու թևաթափ եղել, ապա դիտեք այս ֆիլմերից գոնե մեկը ու կտեսնեք, որ ցանկացած խնդրի լուծում հաղթահարելի է ու նույնիսկ ամենաբարդ իրավիճակից կա ելք:

«Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր » (2010)                                                                                                                                                                                                                                      Ժամանակակից ֆիլմաշխարհում չկա ֆիլմ, որն այսքան խորհուրդ են տալիս դիտել հենց կանանց: Սա ֆիլմ է ճանապարհորդության (ոչ միայն աշխարհով մեկ, այլև դեպի սեփական հոգին ու հույզերը), սիրո ու հավատի մասին:

 «Փոփոխությունների ճանապարհը» (2008)                                                                                                                                                                                                                         Բարդ, բայց բավականին էմոցիոնալ ֆիլմ ամուսնական կյանքի, ճգնաժամի հաղթահարման ու այն մասին, որ պետք է առօրյա կյանքում մի փոքր տեղ թողնել երազանքի համար: Այս ֆիլմը դիտելուց հետո դուք նորովի կնայեք ինքներդ ձեզ:

«Վարդագույն կյանք» (2007)                                                                                                                                                                                                                                                 Լեգենդար մարդկանց կյանքի պատմությունները միշտ էլ ուսուցողական ու հետաքրքիր են: Աշխարհահռչակ երգչուհի Էդիթ Պիաֆի կյանքը հեռու է եղել «վարդագույն» բնորոշումից, բայց նա, հավատալով սեփական ուժերին, հասնում է փառքի ու ճանաչման գագաթնակետին: