Պապարացիները լուսանկարել են Իրինա Շեյքի և Բրեդլի Կուպերին միասին զբոսնելիս

Արդեն մի քանի ամիս է, ինչ Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերն ամուսնալուծվել են: Նրանց բաժանությունը քննարկվում էր գրեթե բոլոր լրատվամիջոցներում, երկրպագուները մեղադրում էին Լեդի Գագային աստղային ընտանիքի կործանման մեջ, իսկ պապարացիները ուշադրությամբ հետևում էին՝ կտեղափոխվի Բրեդլին Լեդի Գագայի բնակարան, թե ոչ:

«Չեմ սիրում, երբ մարդիկ իրենց կյանքը վերածում են շոուի: Հավատացնում եմ, որ իմ կյանքում ամեն բան հանդարտ է ու կարիք չկա անհանգստանալաու: Իսկ Բրեդլիի հետ մենք թշնամիներ չենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Իրինա Շեյքը:

Սակայն հիմա, երբ բոլոր կրքերը հանդարտվել են, Իրինա Շեյքը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ Կուպերի հետ ընկերական ու ջերմ հարաբերություններ ունի:
Նախկին ամուսինները հանրության առաջ առհասարակ միասին չէին հայտնվում՝ խուսափելով հրապարակային սկանդալներից և կարողանալով հերթով ժամանակ անցկացնել դստեր՝ Լեայի հետ։ Սակայն օրեր առաջ պապարացիները լուսանկարել են նրանց համատեղ զբոսանքի ընթացքում: