Google-ն առաջին անգամ հայտնել է՝ որքան է YouTube-ից ստացած իր հասույթը

Google-ը պատմության մեջ առաջին անգամ հայտնել է այն մասին, թե որքան հասույթ է ստացել YouTube-ի գովազդներից:
2019 թվականին Google-ը վաստակել է 15,15 միլիարդ դոլար, որը 4 միլիարդ դոլարով ավելի է, քան 2018 թվականի հասույթը:

CNBC նշում է, որ նման հրապարակում պատմության մեջ առաջին անգամն է արվում: Միևնույն ժամանակ հրապարակված չէ, թե որքան հասույթ է ստանում YouTube-ն այլ աղբյուրներից, ինչի հետևանքով դժվար է պարզել՝ որքան է նրա ընդհանուր եկամուտը:

Google-ի ներկայացուցիչները նաև հրաժարվեցին հայտնել, թե որքան է կազմում YouTube-ում վիդեոկոնտենտ ստեղծողների հասույթը, սակայն կազմակերպության ֆինանսական բաժնի տնօրենը Րիտ Պորետը հավատացրեց, որ գումարի մեծ մասը հասնում է հեղինակներին:
YouTube-ի հասութի մասին ինֆորմացիան հիասթափեցրել է վերլուծաբաններին: Այս մասին հայտնում է Reuters-ը: