Էշթոն Քաթչերը ներել է Դեմի Մուրին իր ինտիմ գաղտնիքները բացահայտելու համար

56-ամյա հայտնի դերասանուհի Դեմի Մուրն ամիսներ առաջ երկրպագուների դատին է հանձնել իր՝ «Գլխիվայր» կենսագրական գրքը, որտեղ բացահայտել է սկանդալային գաղտնիքներ իր և Էշթոն Քաթչերի սիրային հարաբերություններից։
Դերասանուհին գրքում անկեղծացել է՝ պատմելով իր և նախկին ամուսնու՝ Էշթոն Քաթչերի ինտիմ կյանքից մանրամասներ։

Էշթոն Քաթչերը, սակայն, գրքի մասին խոսում է ժպիտով՝ պնդելով, որ այդ արարքի համար չի վիրավորվել Դեմի Մուրից:
Քաթչերը ջերմ հարաբերություններ է պահպանել Դեմի Մուրի դուստրերի հետ: Նա դեռևս ակտիվ կապ է պահպանում Ռումերի, Տալլուլիի և Սկաուտի հետ։
«Ես շատ եմ սիրում նրա դուստրերին», – պնդում է Հոլիվուդի աստղը։

Իր գրքում Դեմին պատմում է, որ ամուսնությունից շաբաթներ անց նա արդեն հղի էր, սակայն ինչ-ինչ պատճառներով դերասանուհին կորցնում է դեռ չծնված երեխային, ինչից էլ զույգերի միջև հարաբերությունները դառնում են չափազանց լարված։

Այդ լարվածությունը կրկնապատկում է Էշթոնի անպարկեշտ առաջարկությունը․ երիտասարդ դերասանը, երազելով շվեդական ընտանիքի մասին, հարաբերությունները թարմացնելու համար կնոջը խնդրում է, որպեսզի իրենց հետ ապրի ևս մի շքեղ գեղեցկուհի։ Վախենալով կորցնել 15 տարով երիտասարդ ամուսնուն՝ Դեմի Մուրը համաձայնվում է, սակայն ամիսներ անց, չդիմանալով այդ ամենին, ամուսնալուծվում է։