Նիկոլաս Քեյջը ֆիլմում ինքն իրեն կմարմնավորի

Հայտնի է դարձել, թե երբ էկրաններին կհայտնվի ֆիլմը, որտեղ հայտնի դերասան Նիկոլաս Քեյջը մարմնավորում է հենց իրեն։ Ֆիլմը մեծ էկրաններին կլինի 2021 թվականի գարնանը։

Ֆիլմի ռեժիսորը Թոմ Գորմիքենն է, ով հայտնի է իր «Այդ անհարմար պահը» ֆիլմով։ Ըստ սյուժեի, անհաջող կարիերայի պատճառով կոտրված ու մեծ պարտքեր կուտակած Նիկոլաս Քեյջը որոշում է կայացնում մեկ միլիոն դոլար գումարի դիմաց ներկա գտնվել իր երկրպագուներից մեկի ծնունդին։ Բայց պարզվում է, որ այդ երկրպագուն Մեքսիկայում թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորման անդամ է ու Մեքսիկայի կառավարությունը սկսում է համագործակցել Նիկոլասի հետ, որպեսզի վերջինս իրենց տեղեկություններ հաղորդի հանցախմբի մասին։