Ամերիկացի բլոգերն իր կարծիքն է հայտնել Արցախ կատարած ճանապարհորդության մասին (տեսանյութ)

ԱՄՆ Մայամի քաղաքից հայտնի բլոգեր Դևիդ Հոֆմանը Հայաստանից Արցախ ճանապարհորդության մասին YouTube կայքի իր էջում տեսանյութ է հրապարակել:

Հոֆմանը գիդի`Լուսինեի հետ միասին Իջևանից Դիլիջանի թունելով հասել է Արցախ: Բլոգերի վրա առաջինը տպավորություն արցախյան բնությունն է թողել. բարձր ժայռերը, սարերի վրայի ծառերն ու նեղ ճանապարհները հիացրել են նրան: «Արցախի բնությունը վայրի է ու շատ գեղեցիկ»,- նշում է բլոգերը:

Հոֆմանն Արցախում նաև ավանդական ժենգյալով հաց է փորձել. «Լեռնային Ղարաբաղ ժամանելուց հետո տեղական ավանդական հացը փորձեցինք: Դրանում տեղական 17 տեսակի խոտ են օգտագործում: Այն սպանախի և  կաղամբի համ ունի, շատ թեթև և առողջ սնունդ է: Հավանեցի: Սա «ամենականաչ» հացն է, որ երբևէ կերել եմ»: