Ինչո՞ւ Տիմատիի մայրը Անաստասիա Րեշետովային չի համարում իր ընտանիքի անդամ

Երիտասարդ մոդել Անաստասիա Րեշետովան շաբաթներ առաջ հայտնի ռեփեր Տիամտիին որդի է պարգևել, ում անվանել են Ռատմիր:
Փոքրիկի ծննդից հետո Տիմատիի ողջ ընտանիքը՝ մայրը, դուստրը, նախկին ընտրյալը, Անաստասիան և որդին, ավելի միասնական են դարձել և հաճախ են ազատ ժամանակն ու արձակուրդները նշում միասին:

Սակայն վերջերս ինստագրամյան էջում Տիամտիի երկրպագուներից մեկը ռեփերի մայրիկին հարցրել է. «Ճի՞շտ եմ հասկացել՝ դուք Անաստասիա Րեշետովային ձեր ընտանիքի անդամ չեք համարում»:

Սիմոնա Յունուսովան անպատասխան չի թողել երկրպագուի հարցը և երկիմաստ պատասխան է տվել. «Ես երբեք չեմ երազել դուստր ունենալու մասին»: