Կամո Սեյրանյանն նշում է ծննդյան տարեդարձը

Դուդուկահար Կամո Սեյրանյանը փետրվարի 5-ին նշում է ծննդյան 41-րդ տարեդարձը:  Հարցազրույցներում նա հաճախ ասում է՝ այն ամենն, ինչին դժվարությամբ ես հասնում, ավելի մնայուն է

Սովորել է երաժշտական դպրոցում, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում, իսկ հետո՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ 2003 թվականից առ այսօր էլ դասախոսում է հարազատ բուհում։ Դասախոսի աշխատանքին զուգահեռ՝ 2004-ից 2006 թվականները հասցրել է սովորել նաև ասպիրանտուրայում։

Այդ ընթացքում աշխատել է ռեստորաններում, չի ժխտում՝ մինչև այժմ էլ երբեմն հանդես է գալիս, շատ հրավերներ է ունենում արտերկրից: Առաջին տեսահոլովակը, որը մինչև այժմ ցուցադրվում է, նկարահանվել է 2006 թվականին՝ Պեպոյի երգի հիման վրա։