Մադոննան կոչ է արել Մեգան Մարքլին և արքայազն Հարրիին գալ ու բնակվել իր բնակարանում

Երգչուհի Մադոննան առաջարկել է արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլին տեղափոխվել Կանադայից ու բնակություն հաստատել Նյու Յորքի իր բնակարանում։

Փոփ աստղը տեսաուղերձով դիմել է արքայազն Հարրիին ու իր կնոջը։ Մադոննան ասել է, որ Կանադան այնքան էլ չի համապատասխանում նրանց, քանի որ այնտեղ շատ ձանձրալի է։

«Ես թույլ կտամ նրանց վարձակալել Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգու մոտ գտնվող իմ բնակարանը։ Այնտեղ երկու ննջարան կա ու հրաշալի պատշգամբ, որտեղից չքնաղ տեսարան է բացվում դեպի Մանհեթեն» – ասել է նա։