Մեգան Ֆոքսն իր որդուն աղջկա է վերածել

Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսը հերթական անգամ ցույց տվեց իր չափազանց ազատ վերաբերմունքը երեխաների դաստիարակության հարցում։

Նրա և Բրայան Օսթին Գրինի 7-ամյա որդի Նոան այս անգամ էլ է հայտնվել մարդկանց ուշադրության կենտրոնում։ Պապարացիները նկատել են տղային հոր ուղեկցությամբ, երբ վերջինս նրան տանում էր մանկական հավաքույթի։ Երեխան կրում էր երկնագույն զգեստ և ականջօղեր, ինչպիսին, որ կրում էր «Սառցե Սիրտը» մուլտֆիլմի հերոսուհի արքայադուստր Էլզան։ Մեգանը մինչ այս էլ բազմաթիվ անգամներ արտահայտվել է, որ դեմ չի լինի, եթե նույնիսկ իր որդիները սեռական այլ կողմնորոշումներ ունենան։