Սելենա Գոմեսը կոսմետիկայի ապրանքանիշ է թողարկել

Սելենա Գոմեսն իր ինստագրամյան էջում ուրախացրել է երկրպագուներին՝ հայտնելով, որ հիմնել է սեփական բրենդն ու շոուտով կներակայացնի առաջին հավաքածուն: Այն ստացել է «Rare Beauty» անունը՝ ի պատիվ երգչուհու նոր ալբոմի։

Առայժմ հայտնի չէ՝ թե ապրանքնիշի ներքո ինչ արտադրանք կթողարկի Սելենան, սակայն հաղորդվում է, որ դա դիմահարդարման համար կոսմետիկա կլինի։

«Յուրահատուկ լինել նշանակում է ինքդ քեզ հետ հարմար զգալ։ Ես դադարել եմ իդեալական լինել։ Ես պարզապես ցանկանում եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ»,- խոսել է Սելենան։ Կոսմետիկան հնարավոր կլինի ձեռք բերել այս ամռանը Հյուսիսային Ամերիկայում՝ Sephora խանութներում։