«Օսկար-2020». բուքմեյքերները թարմացրել են կանխատեսումները

Բուքմեյքերական ընկերությունները թարմացրել են իրենց՝ «Օսկար-2020» կինոմրցանակի կանխատեսումները: Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը: Հիմնական անվանակարգերի կանխատեսումների մեջ գործնականում փոփոխություններ տեղի չեն ունեցել:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջատար է համարվում Ռենե Զելվեգերինը: Ըստ վերջին կանխատեսումների՝ դերասանուհու դերակատարությունը Ռուպերտ Գուլդ Ջուդիի ֆիլմում նրան արձանիկ է երաշխավորում: Այս մասին հայտնում է «Բուքմեյքերների Ռեյտինգ» պարբերականը` վկայակոչելով Parimatch ընկերության տվյալները:

Դերասանուհու հաղթելու հնարավորությունը գնահատվում է 1,20 գործակցով, իսկ նրա հաղթանակի հավանականությունը 80% է:

«Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» նվաճելու հնարավորությունները Խոակին Ֆենիքսինն է՝ 84%, 1,15 գործակցով:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, ըստ բուքմեյքերների, առաջատարը նույնպես մնում է անփոփոխ` բրիտանացի Սեմ Մենդեսն է ՝ «1917» պատմական ռազմական դրամայով: Հաղթանակի գործակիցը 1.70 է, իսկ հաղթելու հավանականությունը գնահատվում է 56 տոկոս։