73-ամյա Շերը դարձել է Dsquared2-ի գովազդային արշավի դեմքը

Համաշխարհային ճանաչում վայելող 73-ամյա երգչուհի Շերը դարձել է Dsquared2-ի գարուն-ամառ արշավի դեմքը։
Աստղի լուսանկարները հայտնվել են նորաձևության ապրանքանիշի պաշտոնական էջում։
Սև-սպիտակ լուսանկարում 73-ամյա երգչուհին «ICON» գրությամբ սվիտեր է կրում։ Dsquared2-ի համար նկարահանումներն իրականացրել են Մերթ Ալասը և Մարկուս Պիգոտը։
Նկարահանումը նաև նվիրված է Dsquared2-ի հոբելյանին. այս տարի ապրանքանիշը դարձել է 25 տարեկան։