Ինչպես հաղթահարել վախը - showbiz.am

Ինչպես հաղթահարել վախը

By

Վախը մարդկային ամենատարածված հույզն է, քանի որ ժամանակին հենց վախի հետևանքով առաջացած զգուշությունն էր, որը օգնեց մեր նախնիներին գոյատևել: Բայց վախի առաջացրած ոչ բոլոր հետևանքներն են դրական արդյունքի հանգեցնում: Վախը, ինչպես և ցանկացած հույզ, ունի մի շարք դրսևորումներ՝ հուզմունք, անհանգստություն, լարվածություն, խուճապ, մղձավանջ, սարսափ: Եթե վախն արդեն պաշտպանիչ հատկությունից վերածվում է խնդրի ու սկսում խանգարել ապրել, ապա եկել է այն հաղթահարելու ժամանակը:

Մասնագետները առաջարկում են բազմաթիվ պրակտիկ մեթոդներ ու խորհուրդներ վախը հաղթահարելու համար, որոնցից երեքը ներկայացնում ենք ստորև:

Համեմատեք ձեր վախն ավելի մեծ վախի հետ

Մի չափազանցրեք ու ողբերգոււթյան մի վերածեք ձեր իրավիճակը: Համեմատեք այն իրական ողբերգությունների հետ և կհասկանաք, որ դուք շատ հաջողակ եք: Մարդիկ, ովքեր կարողացել են գոյատևել, իսկապես, սարսափելի դեպքերից հետո, ասում են, որ պետք չէ անհանգստանալ ոչ մի բանի համար և գնահատում են իրենց կյանքի ամեն մի օրը:

Պատկերացրեք, որ այն, ինչից վախենում եք, արդեն տեղի է ունեցել

Ամենակրիտիկական և փակուղային իրավիճակում վախը մի կողմ թողեք և գնահատեք ստեղծված իրավիճակը: Պատկերացրեք ամենավատ հանգուցալուծումը, որ կարող էր պատահել ու փորձեք մտովի պատկերացնել, թե ինչպես եք ապրելու դրանից հետո: Այդ ամենը պատկերացնելուց հետո, հեռացրեք ավելորդ լարվածությունն ու հավաքեք ամբողջ էներգիան` մտովի փորձելով շտկել ձեր պատկերացրած ամենավատ իրավիճակը: Իրականություն վերադառնալուց հետո կտեսնեք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ու դեռ հնարավոր է շատ բաներ շտկել ու փոխել:

Հիշեք, որ դուք միակ մարդը չեք, ով ունի այդ վախը

Ինչից էլ որ վախենաք, կգտնվեն այլ մարդիկ, ովքեր զգացել են նույնը ու հաղթահարել այն: Եթե վախն այնքան ուժեղ է, որ դրա ինքնուրույն հաղթահարման մեթոդները արդյունք չեն տալիս, ապա մասնագետները խորհորդ են տալիս հաճախել հոգեբանական սեանսների, դրանց ընթացքում դուք կպատմեք այն ամենի մասին, ինչը, միգուցե,  խուսափում եք ասել նույնիսկ մտերիմ մարդկանց: Իսկ մասնագետը, ելնելով իր փորձից (քանի որ օգնել է նմանատիպ խնդրով այլ մարդկանց ևս), կարող է առանց քննադատության ու անկողմնակալ լսել, օգնել գտնել շատ հարցերի պատասխաններ ու ճիշտ ուղղորդել՝ ձեզ ինքնուրույն լուծելու խնդիրը:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

Most Popular