Այս աստղերը տառապում են շաքարային դիաբետով

Չնայած 21-րդ դարի բժշկության ահռելի առաջընթացին,  կան հիվանդություններ, որոնց բուժման ձևերը դեռ չեն հայտնաբերվել: Դիաբետը հենց այդպիսի հիվանդություններից է: Հոլիվուդյան բազմաթիվ աստղեր խոստովանել  են իրենց ախտորոշման մասին՝ հավատացնելով, որ շաքարային դիաբետը դատավճիռ չէ և հնարավոր է շարունակել անհոգ ու երջանիկ ապրել, անգամ այդ ախտորոշմամբ:
Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը խոստովանել է որ արդեն 28 տարի է, ինչ տառապում է շաքարային դիաբետով:
Դերասանի պնդմամբ՝ այդ ախտորոշման պատճառը նկարահանումների հետևանքով նրա սխալ սննդակարգն էր:
«Ես հիմար էի ու չէի նկատում՝ ինչպիսի ազդանշաններ էր հաղորդում օրգանիզմս»,- ասում է Թոմ Հենքսը:

Հոլի Բենքսի մոտ շաքարային դիաբետ են հայտնաբերել դեռ 19 տարեկանում: Դերասանուհին խոստովանում է, որ ախտորոշման մասին իմանալուց հետո դեռ երկար տարիներ կարծում էր, որ իր մահը մոտ է, սակայն հետևելով ճիշտ սննդակարգի՝ նա շարունակում է պայքարել հիվանդության դեմ:

Պրիյանկա Չոպրայի ամուսինը՝ դերասան և երգիչ Նիկ Ջոնասը, դեռ երեխա էր, երբ նրա ծնողներին հայտնեցին սարսափելի հիվանդության մասին:
Դերասանը հիշում է ծնողների խուճապն ու պատմում, որ այդ ժամանակ անհանգստանում էր միայն նրանց համար:

Շերոն Սթոունի մոտ առաջին տիպի շաքարային դիաբետ է:
«Բժիշկներն ինձ ասում էին, որ վիճակս ծանր է, սակայն ուրախ եմ, որ ինձ մոտ այնպիսի հիվանդություն է, որի դեմ հնարավոր է պայքարել»,- ասում է դերասանուհին: