Անժելա Սարաֆյանը, Շերոն Սթոունը, Դեմի Մուրն ու մյուս աստղերը՝ Vanity Fair-ի կազմակերպած միջոցառմանը (լուսանկարներ)

Հեղինակավոր Vanity Fair ամսագիրը լոսանջելեսյան Annenberg Space for Photography ցուցասրահում կազմակերպել է Vanity Fair: Hollywood Calling — The Stars, the Parties and the Powerbrokers խորագրով ֆոտոցուցահանդես, որի շրջանակում ներկայացվել է հոլիվուդյան աստղերի՝ վերջին քառասուն տարում արված ամենաուշագրավ լուսանկարների ընտրանին:

Ինչպես նշում է latimes.com-ը, միջոցառումը հանրաճանաչ հյուրերի պակաս չի ունեցել: Նրանց շարքում են եղել դերասանուհիներ Դեմի Մուրը, Շառլիզ Թերոնը, Շերոն Սթոունը, ինչպես նաև հայազգի Անժելա Սարաֆյանը, որն առավել հայտնի է «Խոստումը» ֆիլմից և «Վայրի արևմուտք» սերիալից:

Աղբյուրը հավելում է, որ միջոցառման շրջանակում ներկայացվել է 130 լուսանկար: Ցուցահանդեսը կազմակերպվել է հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխությանն ընդառաջ:

Ստորև ներկայացնում ենք միջոցառման հյուրերին․