Բելլա Հադիդը ենթարկվել է սեռական ոտնձգության

Լիբանանյան ծագմամբ սուպերմոդել Բելա Հադիդը սեքսուալ ոտնձգությունների է ենթարկվել Victoria’s Secret ապրանքանիշի նախկին նախագահ և գլխավոր մարքեթոլոգ Էդ Ռեյզեկի կողմից, գրում է «New York Times»-ը։

Ապրանքանիշի գլխավոր՝ Victoriaʼs Secret Fashion Show-ի փորձերի ընթացքում Ռեյզեկն անվայել մեկնաբանություններ է արել ելույթի պատրաստվող «հրեշտակների վերաբերյալ»: Նշվում է, որ այդպիսի մեկնաբանություններից մեկը  հասցեագրված է եղել Հադիդի կրծքերին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Victoria’s Secret»-ը վերջերս հայտնվել էր բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Այստեղ սկանդալներն անպակաս են, սակայն ղեկավարությունն առաջին անգամն է մեղադրվում սեռական ոտնձգության մեջ:

Պարզվել էր, որ նախկին նախագահ ու գլխավոր մարքեթոլոգ Էդ Ռեյզեկը օգտագործել է ծառայողական դիրքն ու սեռական ոտնձգություններ է կատարել բրենդի մոդելների նկատմամբ: Հետաքննության արդյունքում օրինապահ մարմինները զրուցել են բրենդի և՛ նախկին, և՛ ներկա աշխատակիցների հետ, որոնց մեծ մասը հաստատել էր մեղադրանքը: