Ինչպե՞ս լրացնել օրգանիզմում վիտամինների բացը

Ատամները կրճտացնելը կարող է առաջանալ դեմքի մկանների լարման հետևանքով:
Այս երևույթը կապված է սթրեսի հետ, այն նաև հայտնում է B վիտամինի պակասի մասին:

Եղունգների վրա սպիտակ կետիկները վկայում են ցինկի պակասի մասին:
Ցինկով են հարուստ դդմի և արևածաղկի սերմերը, հունական ընկույզը, քունջութը, տավարի լյարդը, ցորենը, վարսակը, պանրի պինդ տեսակները, շոկոլադը, նուշը։

Արյունահոսող լնդերը խոսում են վիտամին C-ի պակասի մասին:
Վիտամին C-ով առավելապես հարուստ են բուսական ծագման բազմաթիվ մթերքները։ Առաջատարներն են՝ մասուր, սև հաղարջ, կտավատ, մոշ, խնձոր, կիվի, բուլղարական տաքդեղ, բրյուսելյան կաղամբ, մաղադանոս, ցիտրուսային մրգեր, ելակ։

Ճաքեր բերանի անկյուններում՝ այն նշան է, որ ունեք B3-ի, B2-ի և B12-ի պակաս: Օգտագործեք գետնանուշ, լոբազգիներ և ոսպ ուտել: Երկաթի ներծծումն ուժեղանում է C վիտամինով, որն օգնում է նաև պայքարել վարակների դեմ, ուստի այս սննդամթերքը կարելի է համատեղել բրոքոլիի, կարմիր պղպեղի և ծաղկակաղամբի հետ: