Վիրտուոզ դաշնակահարուհին զարմացրել է համացանցի օգտատերերին՝ նվագելով երկու ռոյալի վրա

Ամերիկացի դաշնակահարուհի Լոլա Աստանովան Ինստագրամում հրապարակել է տեսանյութ, որտեղ Սքոթ Ջոփլինի գրած «Maple leaf rag» կոմպոզիցիան կատարում է միանգամից երկու ռոյալի վրա: Դրանով նա զարմացրել է համացանցի օգտատերերին։

«Նրանք միշտ ասում էին, որ երկուսն ավելի լավ է, քան մեկը»,- գրել է Աստանովան:

Չնայած երկու գործիքների միջև եղած տարածությանը, դաշնակահարուհին վստահորեն հիմնական պարտիան կատարում Է աջ ձեռքով, իսկ ձախով ապահովում Է նվագակցությունը, այս մասին հաղորդել է «РИА Новости»:

https://www.instagram.com/p/B8HJsuJAkAF/?utm_source=ig_web_button_share_sheet