Megadeth-ի լիդեր Դեյվ Մասթեյնը հաղթահարել է քաղցկեղը

Megadeth խմբի լիդեր Դեյվ Մասթեյնը պատմել է քաղցկեղի լիարժեք բուժման մասին, հայտնում է Loudwire-ը:

Իր առողջության մասին Մասթեյնը խոսել է Լոնդոնում կայացած վերջին համերգի ժամանակ:
Երաժիշտի խոսքով՝ կոկորդի քաղցկեղի հայտնաբերումից մեկ տարի անց նա անցել է ճառագայթային թերապիայի 51 սեանս և քիմիաթերապիայի 9 սեանս:
«Ես 100 տոկոսով ազատվել եմ քաղցկեղից»,- բեմից ասել է Մասթեյնը: