«W Magazine» պարբերականը «Օսկար-2020»-ի հավակնորդների հետ նոր համար է թողարկել

Ամերիկյան «W Magazine» պարբերականը ռեժիսորական համար է թողարկել։
Աշխատանքներին մասնակցել են ռեժիսորներ Պոն Չժուն Հոն, Նոա Բաումբախը և Քվենտին Տարանտինոն, որոնց «Մակաբույծները», «Ամուսնական պատմությունը» և «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմերը առաջադրվել են «Օսկար-2020» մրցանակի:

Պոն Չժուն Հոն շապիկի հերոսուհի է դարձրել դերասանուհի Չո Ե-Ջոնին, ով խաղացել է իր ֆիլմում գլխավոր դերերից մեկը:
Երկրորդ շապիկի համար, որի վրա աշխատել է Նոա Բաումբախը, «W Magazine»-ն ընտրել է Blondie փանք-խմբի մենակատար Դեբի Հարիին։
Երրորդ շապիկի համար Տարանտինո ընտրել է դերասանուհիներ Մարգարեթ Քուելիին և Միկի Մեդիսոնին։