Փետրվար ամսի կարևորագույն պրեմիերաների եռյակը

«Սոնիկ»
Երկար ժամանակ է, ինչ Ջիմ Քերին չի երևում հեռուստաէկրաններին:
Տևական դադարից հետո դերասանը վերադարձել: «Սոնիկ» ֆենթեզի ժանրի ֆիլմում նրան բաժին է հասել գլխավոր դերերից մեկը:
Խենթ վառ կապույտ ոզնի Սոնիկը իր նոր լավագույն ընկեր Թոմ Վաչովսկու հետ միասին ծանոթանում է Երկիր մոլորակի վրա կյանքի դժվարություններին և դիմակայում չարագործ բժիշկ Ռոբոտնիկին, ով ցանկանում է գերեվարել Սոնիկին և օգտագործել նրա անսահման գերունակությունները:

«Դոկտոր Դուլիթլի զարմանալի ճանապարհորդությունը»
Դոկտոր Դուլիթլը 7 տարի առաջ կնոջը կորցրել էր: Հիմա նա վարում է ճգնավորի կենսակերպ՝ թաքնվելով իր կալվածքի բարձր պատերի հետեւում: Դուլիթլի հավաքածուի էկզոտիկ կենդանիները նրա միակ ընկերներն են:


«Վայրի թռչուններ»
2020 թվականին կկայանա «Վայրի թռչուններ» ֆիլմի պրեմիերան, որտեղ գլխավոր դերում կլինի սեքսուալ Ռոբին։
Մարգո Ռոբին վերադառնում է Հարլի Քվինի դերին, և այս անգամ նա ընկերուհիների հետ է:
«Ինքնասպանների ջոկատի» իրադարձություններից հետո Հարլի Քվինը Ջոկերից բաժանվել է: Այդ ընթացքում պատանի Կասանդրա Քեյնը գտնում է հանցավոր պարագլուխ Սև Դիմակին պատկանող ալմաստը և հենց այդտեղից էլ սկվում են նրա արկածները: