Ալ Պաչինոն մոռացել է իր գտնվելու վայրի մասին ու փորձել հեռանալ հայտնի հաղորդման տաղավարից

Ամերիկացի դերասան Ալ Պաչինոն BBC հեռուստաալիքի եթերում մոռացել է իր գտնվելու վայրի մասին եւ փորձել է հեռանալ հարցազրույցի ընթացքից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հաղորդավարուհի Ալեքս Ջոնսը 79-ամյա դերասանից հետաքրքրվել է, թե արդյոք նա երազում էր հայտնվել The One Show-ում։ Ալ Պաչինոն զարմանքով սառել է և բացել բերանը, ինչի պատճառով զգացողություն է առաջացել, թե դերասանը չգիտի, թե որ ծրագրին է եկել։ Դրանից հետո հաղորդավարը պարզաբանել է, որ իրենք հենց հիմա են գտնվում The One Show-ի եթերում։ «Այո, արժեր (երազել այդ մասին)»:

Ավելի ուշ հարցազրույցի ժամանակ դերասանը բարձրացել է բազմոցից և հայտարարել. «Ես պատրաստվում եմ գնալ»։ Հաղորդավարները կանգնեցրել են նրան՝ բացատրելով, որ հաղորդումը դեռ ավարտին չի հասել։