Բելլա Հադիդը նկարահանվել է ժանյակավոր կորսետի գովազդում

Պաղեստինյան ծագում ունեցող ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել էին աշխարհի ամենագեղեցիկ կին, մասնակցել է բրիտանական Burberry նորաձևության տան գովազդային արշավի նկարահանումներին: Լուսանկարներով նա կիսվել է իր Ինստագրամի իր էջում։

Լուսանկարներում 23-ամյա Հադիդը ներկայացել է ժանյակավոր, բեժ  կորսետով, մինի կիսաշրջազգեստով։ Մոդելը նաև ցուցադրել է գլխարկը, որը փակում է դեմքը և բրենդի պայուսակը։