Բրեժնևան նորից հղի՞ է

Փետրվարի 3-ին Վերա Բրեժնևան նշեց ծննդյան 38-ամյակը: Ծննդյան օրը երգչուհին  անցկացրել է իր ընտանիքի, քույրերի, նրանց ամուսինների և երեխաների հետ՝ Իտալական քաղաքներից մեկում:

Վերայի վերջին լուսանկարներից մեկն իր ինստագրամյան հետևորդների շրջանում բուռն արձագանք է առաջացրել: Շատերը նշել են, որ նկարում աստղի փորիկը փոքր-ինչ կլորացած է: Դրա պատճառով ոմանք սկսեցին մեկնաբանություններում հարցնել, թե արդյո՞ք Վերան նորից հղի է: Այնուամենայնիվ հենց ինքը՝ Բրեժնևան, այդ շահարկումները անպատասխան է թողել: