Որքա՞ն թոշակ է ստանում Եվգենի Պետրոսյանը

Հումորիստ, դերասան Եվգենի Պետրոսյանը Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում ներկայացրել է իր թոշակի չափը:
«Ես ստանում եմ սովորական թոշակ՝ 20 հազար ռուբլուց մի փոքր ավելի»,- ասել է Պետրոսյանը:

Արտիստի խոսքերով՝ այդքան գումարն իրեն լիովին բավարար է։

Հիշեցնենք, որ հումորիստը վերջերս է ամուսնացել։ Նրա հինգերորդ ամուսնության մասին տեղեկությունը լրատվամիջոցներում տարածվել է 2019 թվականի վերջին: Ըստ լրատվամիջոցների` զույգը գաղտնի ամուսնացել է դեկտեմբերի սկզբին: Դրան նախորդել է Ելենա Ստեպանենկոյի հետ սկանդալային բաժանումը: Զույգը դեռևս վաղուց է բաժանվել, սակայն ունեցվածքը կիսելու վերաբերյալ անհամաձայնությունները շարունակվում են: