Հայտնի ընկերուհիներից ո՞ւմ հետ է դադարել շփվել Մարիամ Մելիքյանը

Դերասանուհի և մոդել Մարիամ Մելիքյանը, ով հայտնի դարձավ սիթքոմներց և իր գեղեցկության շնորհիվ ձեռք բերեց հարյուրավոր երկրպագուներ, այժմ բնակվում է Թուրքիայում։
Դերասանուհին արտերկրից պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, կիսվում կյանքից մանրամասներով՝ թույլ չտալով երկրպագուներին իրեն կարոտել։

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է) պատասխանում է երկրպագուների հարցերին: Նա արդեն խոստովանել է, որ հայկական շոու-բիզնեսի ներակայցուցիչներից լավ հարաբերություններ ունի Լիկա Սալմանյանի հետ:
Երկրպագուի այն հարցին՝ շփվում է նա Անահիտի հետ, Մարիամը բացասական պատասխան է տվել: Երկրպագուների մեծ մասը կարծում է, որ խոսքը Անահիտ Սաքանյանի մասին է, ում հետ դերասանուհին նախկինում ջերմ ու մտերմիկ հաաբերություններ ուներ: