Մարգո Ռոբբին և Խոակին Ֆենիքսը կնկարահանվեն «Պիտեր Պենն ու Վենդին» ֆիլմում

 «Disney Studios» – ը նախատեսում է վերանկարահանել իր դասական մուլտֆիլմերը՝ վերածելով դրանք ֆիլմերի: Այս պահին ընկերությունը զբաղվում է «Պիտեր Պենն ու Վենդին» ֆիլմի նկարահանումների կազմակերպման աշխատանքներով:

«The Illuminerdi» – ի չհաստատված տեղեկությունների համաձայն՝ նախագծին մասնակցելու են Մարգո Ռոբբին, որին առաջարկվել է խաղալ Թինկեր Բելլ փերու դերը, և Խոակին Ֆենիքսը, որին ստեղծագործողները տեսնում են կապիտան Հուկի կերպարում: Նկարահանումները կսկսվեն ապրիլի 13-ին և տեղի կունենան Վանկուվերում: Ֆիլմի՝ էկրաններին հայտնվելու ամսաթիվը դեռ հայտնի չէ: