Շուտով կկայանա հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը

Փետրվարի 8-ին Երեւանում կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին: Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում անցկացվելիք երեք սիմֆոնիկ և մեկ կամերային համերգների ընթացքում կհնչեն, ինչպես Ալեքսանդր Հարությունյանի, այնպես էլ ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը: