Ռոնալդուի ընկերուհու կրակոտ պարը «Սան Ռեմո» փառատոնին (լուսանկարներ)

Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի քաղաքացիական կինը՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, որպես հաղորդավարուհի մասնակցել է հեղինակավոր «Սան Ռեմո» երաժշտական փառատոնին՝ երեկոյի ընթացքում զգեստափոխվելով երեք անգամ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, իտալական Սան Ռեմո քաղաքի «Արիստոն» դահլիճում կայացած միջոցառման ժամանակ 26-ամյա գեղեցկուհին բեմ է բարձրացել մեկը մյուսից շքեղ զգեստներով, որոնք ընդգծել են նրա կանացիությունը:

Բացի այդ, Ռոդրիգեսն առիթը բաց չի թողել և ի ցույց է դրել պարելու հմուտ կարողությունը, ինչից հետո հանդիսատեսի առաջին շարքում նստած սիրելիի կողմից համբույրի և գեղեցիկ ծաղկեփնջի է արժանացել:

Հայտնի է, որ Ռոդրիգեսն ու 35-ամյա ֆուտբոլիստը միասին են ավելի քան երեք տարի: Նրանց համատեղ դուստրը երկու տարեկան է:
Ինչ վերաբերում է «Սան Ռեմո» երաժշտական փառատոնին, ապա այս տարի այն անցկացվում է հոբելյանական 70-րդ անգամ ու տևելու է մինչև շաբաթ օրը։