Քսենիա Սոբչակը վիրավորել է Մարգարիտա Սիմոնյանին

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը մագնիսի նման ձգում է սկանդալները։ Նախկին գործընկերոջ՝ Քսենիա Բորոդինայի հետ վեճից հետո, լուրջ աղմուկ է բարձրացել նրա Telegram-յան հրապարակման պատճառով, որում Քսենիան վիրավորել էր RT-ի ղեկավար Մագարիտա Սիմոնյանին և հասարակական գործիչ Քրիստինա Պոտուպչիկին։

Նա Մարգարիտա Սիմոնյանին անվանել է «армянкой в камньях» , մյուսին՝ «ջհուդ»։
Մաքսիմ Վիտորգանի նախկին կնոջը մեղադրել են նացիոնալիզմի մեջ՝ կարծելով, որ տոտալիտար ռեժիմը սկսվում է հենց այսպիսի արձագանքից։

Օրինակ՝ բիզնես-լեդի Սնեժանա Գեորգիևան նշել է. «Ինձ համար կոնկրետ այդ դեպքում արհամարհելը հավասար է խրախուսելուն»։