Բրունո Մարսը Disney-ի հետ պայմանագիր է կնքել. երգիչը կնկարահանվի նոր երաժշտական ֆիլմում - Showbiz.am

Բրունո Մարսը Disney-ի հետ պայմանագիր է կնքել. երգիչը կնկարահանվի նոր երաժշտական ֆիլմում

By

Հայտնի երգիչ Բրունո Մարսն ամիսներ շարունակ տևած բանակցություններից հետո Disney կինոստուդիայի հետ պայմանագիր է կնքել. երգիչը կնկարահանվի նոր երաժշտական ֆիլմում, հայտնում է Daily Mail պարբերականը:

Չնայած որ ֆիլմի մանրամասները գաղտնի են պահվում` մի բան հստակ է` ֆիլմի բոլոր սաունդթրեքերը կգրի ու կկատարի 34-ամյա երաժիշտը:

Արտիստը որպես դերասան առաջին անգամ հանդես է եկել 1992 թվականին նկարահանված «Մեղրամիսը Լաս Վեգասում» ֆիլմում` փոքրիկ Էլվիսի դերում` կատարելով հայտնի «Can’t Help Falling In Love» երգը։

Բրունո Մարսը մշտապես զբաղված է եղել երաժշտական կարիերան զարգացնելով, սակայն 2014 թվականին մասնակցել է նաև «Ռիո 2» անիմացիոն ֆիլմի հնչյունավորմանը:

Չափահաս տարիքում սա կլինի Բրունո Մարսի առաջին մեծ էկրանային դերը։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Ես նույնպես ձեզ հետ կլինեմ` անկախ մեզ բաժանող հեռավորությունից: Ցավդ տանեմ»․Եվգենի Կիսին

Armenian Assembly-ի մշակույթի աշխարհահռչակ ներկայացուցիչներին միավորած մարդասիրական նախաձեռնությանն այսօր միացել է Եվգենի Կիսինը։ Նախաձեռնության Facebook սոցցանցի էջից տեղեկանում ենք,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հիմա աշխարհին պետք է մի ղեկավարություն, որը պատրաստ է դեմ ելնել էթնիկական զտմանը»․ Ալեքսիս Օհանյան

Ամերիկահայ գործարար, Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը տեսաուղերձով դիմել է ԱՄՆ-ի և Գերմանիայի ղեկավարությանը. «Այն,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Ոտքի կանգնեք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի, կեցցե Հայաստանը»․ ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյան

Առաջնագծում կռվի, իսկ  թիկունքում համահայկական միասնության այս մթնոլորտում ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն  անմասն չի մնում աշխարհի ողջ հայության կոմից...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաջնագծում այլ կերպ ես տանում կորստի լուրը». Գնել Սարգսյանը՝ տուն վերադառնալու և Հովհաննես Հաջինյանի զոհվելու լուրը ստանալու մասին

Դերասան Գնել Սարգսյանն օրեր առաջ հայտնել էր, որ սպասում է ճակատ մեկնելու հրամանին: Մեկնելիս, սակայն, նա որևէ գրառում չէր...
Ավելին