«Մայրիկ դառնալու իմ հույսն ու երազանքը վաղուց մարել էր». Գոհար Ավետիսյանն անկեղծացել է - Showbiz.am

«Մայրիկ դառնալու իմ հույսն ու երազանքը վաղուց մարել էր». Գոհար Ավետիսյանն անկեղծացել է

By

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն օրեր առաջ հետևորդներիին հայտնեց, որ բալիկի է սպասում: 26-ամյա Գոհարը շատ ոգևորված է այս նորությամբ և իր Ինստագրամի էջում պատմել է իր ապրումների ու զգացողությունների մասին․

«Երբ իմացա հղիությանս մասին, առաջինը մտածեցի՝ ախր նոր էի նիհարել: Հետո ես երկար ժամանակ չէի կարողանում հավատալ դրան, որվհետև մայրիկ դառնալու իմ հույսն ու երազանքը վաղուց մարել էր, դա անհնար էր: Մի խոսքով՝ ինձ 2-3 շաբաթ էր պետք, որպեսզի գիտակցեի՝ ինչ է կատարվում և սկսվեց շրջան, որին ես սպասել եմ իմ ամբողջ կյանքում: Ես հիշում եմ, թե ինչպես էի մի քանի տարի շոյում իմ դատարկ փորիկը՝ հուսով, որ Աստված ինձ կլսի և մի օր այնտեղ նոր կյանք կծնվի: Միգուցե շատերը չեն հասկանում՝ ինչու եմ այսպես ուրախանում, հղի եմ, հետո ի՞նչ, բայց ինձ համար սա ևս մի ապացույց է, որ մեր աղոթքներն ու խնդրանքները լսելի են: Կարևորը՝ համբերությամբ լցվենք: Այնտեղ՝ վերևում, ավելի լավ գիտեն, թե ինչ ու երբ պետք է տեղի ունենա: Սա լավագույնն է, ինչ կարող էր պատահել ինձ հետ»։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Անմիջական, մտածող և ցինիկ»․ Վիկտորյա Սահակյանը՝ բնավորության լավ և վատ կողմերի, հետաքրքիր սովորությունների և «Երկուսով»-ի մասին

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանող և դերասանական անձնակազմի հետ միասին երկար դադարից հետո վերադարձել է նկարահանման հրապարակ, ավելին՝...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Բալես, ես միշտ քո կողքին եմ, միշտ քեզ հետ». Անահիտ Կիրակոսյանի շնորհավորանքը` դստեր 17-ամյակի առթիվ

Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանն Ինստագրամի իր էջում տեսանյութեր է տեղադրել դստեր` Աննայի 17-ամյակի առթիվ նրան մատուցած անակնկալից: Տեսանյութերում երևում...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Հայտնի հայ գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին (տեսանյութ)

Ամերիկացի թոփ-մոդել, հայտնի հայ գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին՝ Ռուբինա Խանզադյանը, մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին և տպավորիչ...
Ավելին