Քիմ Քարդաշյանը, Ջեսիկա Ալբան, Քայլի Ջեններն ու մյուսները՝ Vanity Fair-ի հետօսկարյան խնջույքին (լուսանկարներ)

Լոս Անջելեսի Dolby թատրոնում ավարտվել է հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխության 92-րդ արարողությունը, որին, որպես ավանդույթ, հաջորդել է Vanity Fair ամսագրի կազմակերպած հետօսկարյան խնջույքը:

Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս խնջույքին ներկա են եղել ոչ միայն Հոլիվուդի, այլև արևմտյան շոու բիզնեսի, մոդելային, մարզական և այլ ոլորտի հայտնի ներկայացուցիչներ:

Ստորև Daily Mail-ի ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք երեկոյի ամենավառ աստղերին, որոնց շարքում են Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Քայլի Ջեները, Սոֆիա Վերգարան, Էմիլի Ռատակովսկին, Ջեսիկա Ալբան և շատ ուրիշներ։