«Դա տեղի չէր ունենա, եթե ես չկորցնեի աշխատանքս». Քսենիա Սոբչակ

Քսենիա Սոբչակը օրեր առաջ ստանձնեց իր երկար սպասված դերը Ռուսաստանի Առաջին ալիքում: 38-ամյա սկանդալային հեռուստահաղորդավարուհին պատմել է, թե ինչպես է կորցրել աշխատանքը 10 տարի առաջ: Հայտնի շիկահերի նոր հաղոորդումը կոչվում է «Док-Ток», որը նա վարում է Ալեքսանդր Գորդոնի հետ: Քսենիան ասաց, որ սա իր աղմկոտ վերադարձն է հեռուստատեսություն` երկար տարիների դադարից հետո:

«Երբեմն իսկապես չգիտենք, թե ինչն է մեզ համար ավելի լավ: Շնորհակալ եմ, որ 2011 թվականին ինձ հեռացրեցին բոլոր հեռուստաընկերություններից: Այս տասը տարիների ընթացքում ես երկար ճանապարհ եմ անցել իմ սիրելի «Дождь» հեռուստաալիքում և YouTube – ում: Դա տեղի չէր ունենա, եթե ես չկորցնեի աշխատանքս: Շնորհակալ եմ Կոնստանտին Էռնստին և Առաջին ալիքին այս վերադարձի համար: Գիտեմ, թե որքան դժվար է պայքարը սեփական գաղափարի համար » – ասել է Սոբչակը: