Դերասան Ալեքսեյ Կրավչենկոն եթերում ամուսնության առաջարկություն է արել հարսնացուին

Ռուս դերասան Ալեքսեյ Կրավչենկոն մասնակցել է НТВ հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Միլիոնանոց գաղտնիք» հաղորդմանը, որի ժամանակ առաջարկություն է արել սիրելիին։

Դերասանը պատմել է, որ մի անգամ իր սիրելիի՝ դերասանուհի Նադեժդա Բորիսովայի հետ «զագս» է գնացել, սակայն այն փակ է եղել: Դերասանը վստահություն է հայտնել, որ շուտով իրենք վերջապես կգրանցեն իրենց ամուսնությունը, գուցե Սուրբ Վալենտինի օրը:

Եվ երբ տաղավար է եկել Նադեժդա Բորիսովան, հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան հիշեցրել է Կրավչենկոյին, որ նա խոստացել է առաջարկություն անել սիրելիին։

Դրանից հետո Կրավչենկոն վերցրել է ծաղկեփունջն ու ծնկի իջել Նադեժդայի առաջ: «Ամուսնացիր ինձ հետ»,- ասել է նա, որին հաջորդել է Նադեժդայի դրական պատասխանը:

«Դա իրականում ահավոր է: Ես քեզ խոսք տվեցի մարդկանց աչքի առաջ»,-կատակել է Բորիսովան: