Դինոզավրերի «ողբերգական սիրո» մասին 3-ամյա երեխայի երգը հիթ է դարձել

Երեքամյա աղջկա՝ դինոզավրերի սիրո և մահվան մասին երգը հիթ է դարձել: Մուլտիպլիկացիոն տեսահոլովակով երգը հայտնվել է աղջնակի հոր՝ Թոմ Ռոզենթալի յութուբյան ալիքում:

Բրիտանիայի 3-ամյա բնակչուհի Ֆենն Ռոզենթալը հոր հետ դինոզավրերի մասին երգ է ձայնագրել: Dinosaurs in Love-ում խոսվում է այն մասին, թե ինչպես են սողունները սիրահարվել միմյանց, բայց Մեծ պայթյունի հետևանքով նրանք սատկել են և չեն կարողացել միմյանց հրաժեշտ տալ:

Տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում և Յութուբում հավաքել է ավելի քան 228 հազար դիտում: