«Ինչո՞ւ ես լքեցի Պամելա Անդերսոնին ամուսնությունից 12 օր անց». Ջոն Փիթերս

Պամելա Անդերսոնը հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ջոն Փիթերսի հետ ամուսնությունից ընդամենը երկու շաբաթ անց բաժանվել է նրանից: Այս մասին The Hollywood Reporter-ին պատմել է ինքը՝ Պամելա Անդերսոնը։

«Կյանքը ճանապարհորդություն է, իսկ սերը՝ գործընթաց: Այդ տիեզերական ճշմարտությունը մտքներումս պահած՝ մենք փոխադարձ համաձայնությամբ որոշել ենք հետաձգել մեր ամուսնության օրինականացման գործընթացը»,- ասել է Անդերսոնը:

«Դա սիրո հիանալի ու զարմանալի տոն էր։ Բայց այս ամուսնությունը… վախեցրել է ինձ։ Ես գիտակցել եմ, որ 74 տարեկանում ինձ պարզ, հանգիստ կյանք է հարկավոր և ոչ թե ինտերնացիոնալ սեր»,- գրել է կինոպրոդյուսերը՝ նշելով, թե որքան ծանր է ամուսինների համար տարբեր երկրներում ապրել։
Հիշեցնենք, որ 74-ամյա պրոդյուսերը 30 տարի անփոխադարձ սիրել է Պամելային: Շատերը կարծում են, որ այս բաժանությամբ նա ցանկացել է վրեժ լուծել Անդերսոնից այդքան տարի իրեն մերժելո համար: