Յուլյա Վոլկովան հաղթահարել է քաղցկեղը

«Տատու» խմբի նախկին մենակատար, երգչուհի Յուլյա Վոլկովան նոր վիրահատության է ենթարկվել, ինչի մասին հայտնել է Instagram-ում։
Նրա միկրոբլոգի հետևորդները երգչուհուն առողջություն են մաղթել ու քաջալերել են նրան:

Մի քանի տարի առաջ Յուլյան հաղթահարել էր օնկոլոգիական հիվանդությունը, իսկ 2016 թվականին երգչուհին խոստովանել է, որ ուռուցքի հեռացման ընթացքում բժիշկները վնասել են ձայնային նյարդը։

Երգչուհին նաև պատմել է, որ պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել իր հեղինակային գիրքը, որտեղ կպաtմի՝ ինչպես հաղթահարել քաղցկեղը:
Յուլյա Վոլկովան պատմել է նաև, որ առողջության հետ կապված բոլոր դժվարությունները հաղթահարելուց հետո նա բեմ կվերադառնա: