Նորաձև լինելու 10 տարբերակ գեր կազմվածք ունեցող կանանց համար

Նորաձևությունն այնքան անկանխատեսելի ու փոփոխական է, որ  կանայք ստիպված են լինում անընդհատ թարմացնել իրենց զգեստապահարանը։
Իսկ նորաձև ու գեղեցիկ արտաքին ունենալու համար ամենևին էլ պետք չէ մոդելի կազմվածք ունենալ։

Կարելի է շքեղ, ոճային լինել անգամ այն դեքպքում, երբ ձեր արտաքինը չի համապատասխանում կատարելության չափանիշներին։
Մնում է միայն  հագուստի ճիշտ ընտրություն և համադրություն անել։

Հագուստի հայտնի բրենդ «Paola Ray»-ը նորաձևության սիրահարների դատին է ներկայացրել իր նոր հավաքածուն, որը ցուցադրել են բացառապես plus size մոդելները:
«Գեղեցիկը չունի չափսեր և այն չի կարող կորցնել իր բովանդակությունը սանտիմետրերի պատճառով»,- լրագրողների հետ զրույցում ասել է հավքածուի դիզայներ Էրիկ Շմիդտը: