Սկառլեթ Յոհանսոնն «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ 2․5 մլն դոլար արժողությամբ զարդեր է կրել (լուսանկարներ)

Լոս Անջելեսի Dolby թատրոնում կայացել է Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը, ինչի կապակցությամբ մեկ հարկի տակ են հավաքվել համաշխարհային ճանաչում վայելող աստղեր:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նրանց շարքում է եղել դերասանուհի Սկառլեթ Յոհանսոնը, որը ներառվել է միջոցառման ամենաճաշակով հագնված աստղերի ցանկում:

Հատկանշական է, որ 35-ամյա գեղեցկուհին, որը կարմիր գորգին է հայտնվել Oscar de la Renta նորաձևության տան արծաթափայլ զգեստով, կրել է ընդհանուր 2,5 մլն դոլար արժողությամբ զարդեր: Դերասանուհին նախապատվություն է տվել Forevermark ոսկերչական բրենդի արտադրանքին:

Հավելենք, որ Յոհանսոնն առաջադրված է եղել «Լավագույն դերասանուհի» և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերում, սակայն չի հաղթել։