Քիմ Քարդաշյանը խախտել է ամուսնու արգելքը

Քիմ Քարդաշյանը ուղևորվել է Լոնդոն, որտեղ հայտնվել է բավականին համարձակ զգեստով: Այդ օրվա լուսանկարներով գեղեցկուհին կիսվել է Instagram-ի իր հետևորդների հետ:

Քիմի հագին «Vivienne Westwood» բրենդի չափազանց կարճ ու թափանցիկ սև զգեստ էր: Նա իր կերպար լրացրել էր բարձրակրունկ սանդալներով: Չնայած այն փաստին, որ Քիմի ամուսին ռեփեր Քանյե Ուեսթը արգելում է նրան չափազանց բաց հագուտով ներկայանալ, գեղեցկուհին միևնույնն է երբեմն չի կարողանում չխախտել այդ արգելքը: