«Օսկարի» մրցանակաբաշխության ամենաէլեգանտ աստղերը (լուսանկարներ)

Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում կայացավ «Օսկարի» 92-րդ մրցանակաբաշխությունը, որը տարվա ամենահեղինակավոր և ապասված իրադարձություններից մեկն է: Մարդկանց համար ոչ պակաս կարևոր է, թե ինչ տեսքով են աստղերը ներկայանում այդ կարևոր օրը: Ոճաբանները արդեն առնձնացրել են այն աստղերին, ովքեր ամենաէլեգանտն էին կարմիր գորգի վրա:

Դերասանուհի Պենելոպա Քրուզը սև երկար զգեստով:

Սիգուրնի Վեյվերն աներևակայելի գեղեցիկ էր «Christian Dior» զմրուխտե զգեստով:

Երգչուհի Բիլի Այլիշը ապացուցեց, որ նույնիսկ դասական «Chanel» – ի զգեստները կարող են էքտրավագանտ տեսք ունենալ, եթե ճիշտ են համադրվում այլ աքսեսուարների հետ:

Ժանել Մոնեի ֆուտուրիստական ​​կերպարը որոշ չափով հիշեցնում էր «Star Wars» ֆիլմի արքայադուստր Լեայի զգեստը:

Նատալի Պորտմանը ընտրել էր սև զգեստ՝ շքեղ ու ոսկե ասեղնագործությամբ:

Շլացուցիչ գեղեցկուհի Շարլիզ Թերոնը սև էլեգանտ զգեստով:

Հայտնի չէ, թե որն է Ռենե Զելվեգերի գաղտնիքը, բայց տարիների ընթացքում նա միայն երիտասարդանում է: Դերասանուհու սպիտակ զգեստն էլ ավելի էր ընդգծում իր գեղեցկությունը:

Այս տղամարդկանց նույնիսկ ներկայացնելու կարիք չկա: Բրեդ Փիթը, Լեոնարդո ԴիԿապրիոն և Խոակին Ֆենիքսը

Ռոբերտ Դե Նիրոն և Ալ Պաչինոն

Քվենտին Տարանտինոն