«Այն հիմնված է իմ անձնական կյանքի վրա». Օսկարի արժանացած «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսորը հետաքրքիր մանրամասներ է պատմել

«Օսկար 2020» մրցանակաբաշխության ժամանակ հարավկորեական «Մակաբույծները» ֆիլմը մտավ պատմության մեջ` դառնալով առաջին արտասահմանյան ֆիլմը, որը հաղթել է «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

«Երբ ես երիտասարդ էի և կինեմատոգրաֆիա էի ուսումնասիրում, մի խոսք կար, որը ես պահել եմ իմ սրտի խորքում` ամենաանձնականն ամենաստեղծարարն է»,- պատմել է ֆիլմի ռեժիսոր Փոն Ջուն Հոն, որի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

Այս խոսքը, որը հարավկորեացի ռեժիսորը վերցրել է իր սիրելի ռեժիսոր Մարտին Սկորսեզեից, ընդունելի է նաև այս պարագայում: Ֆիլմի սցենարը ռեժիսորի համար ներշնչանք է եղել իր 50-ամյա փորձից:

Գրաֆիկական դիզայների և տնային տնտեսուհու ընտանիքում ծնված Հոն մեծացել է համեստ պայմաններում` կորեական Դեգու քաղաքում, ապա` մայրաքաղաքում: Կյանքի երրորդ տասնամյակի սկզբին, երբ նա մասնակցում էր երկրի ռազմական ղեկավարների դեմ ուսանողական բողոքի ակցիաներին, Հոն զգացել է, թե ինչպես է ապրում մարդկանց մյուս կեսը: Հետագայում նա Սեուլում ապրող շատ հարուստ ընտանիքում երեխայի մաթեմատիկայի ուսուցչի աշատանք է ստացել: Նրա համար երաշխավորել էր իր ընկերուհին, որն արդեն 20 տարուց ավելի է ռեժիսորի կինն է: Այդ ժամանակ Հոյի ընկերուհին այդ նույն տղային անգլերեն է դասավանդել: Նա առաջարկել է Հոյին որպես հուսալի ընկեր, «չնայած որ ես իրոք վատ էի մաթեմատիկայից»:

Կյանքի այս պատմությունը շատ նման է ռեժիսորի օսկարակիր ֆիլմի սցենարին, և Հոն այն համարում է իր անձնականը: