Ինչպե՞ս և ո՞ւմ հետ կնշի Վալենտինի օրը Ռիհանան

Հայտնի ամերիկացի երգչուհի Ռիհանան հայտնել է, թե ինչպես է անցկացնելու Սուրբ Վալենտինի օրը: Իր հագուստի նոր հավաքածուի ցուցադրության ժամանակ երգչուհին The Cut պարբերականի լրագրողին պատմել է, թե որտեղ և ում հետ է նշելու սիրո տոնը:

«Ես պատրաստվում եմ ստուդիայում լինել: Շատ եմ հուզվում այդ առիթով: Չեմ կարող կարող ասել, թե ում հետ եմ աշխատում, սակայն երկար ժամանակ է՝ ուզում եմ իր հետ երաժշտություն ձայնագրել»,- կիսվել է Ռիհանան:

Միևնույն ժամանակ երգչուհին հավելել է, որ երգի համահեղինակը կլինի ռեփեր Ֆարել Ուիլյամսը: Նա 2014-ին մրցանակի էր արժանացել «Գրեմիի» միանգամից 4 անվանակարգերում։

Այն աղջիկներին, որոնք ոչ ոքի հետ չեն նշելու սիրո օրը, Ռիհանան խորհուրդ է տվել գեղեցիկ ներքնազգեստ գնել, ինչպես նաև համեղ ուտել։