Հայտնի է դարձել՝ ինչ ախտորոշում ունի Լյուբով Ուսպենսկայայի դուստրը

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի նախկին ընկերներից մեկը՝ փաստաբան Ալեքսանդր Բենխինը, НТВ-ով հեռարձակվող «Звезды сошлись» հաղորդման եթերում հայտարարել է, որ երգչուհու դուստրը՝ Տատյանա Պլակսինան, «ախտորշում» ունի։
«Դա էթիկապես բացարձակ ճիշտ չէր։ Եվ իրավունք չունեին օգտագործելու տեղեկատվությունը, որը ստացել են մարդուց, ով չի գտնվում իդեալական հոգեկան վիճակում։ Այս ամենը միայն հանուն հայփի է, քանի որ նա հայտնի մարդու դուստր է»,- ասել է Բենխինը։

Հիշեցնենք, որ վերջերս մեծ սկանդալ բարձրացրեց  «Աստղերը հավաքվել են» («Звезды сошлись») հաղորդման շրջանակներում Ուսպենսկայայի դստեր՝ Պլակսինայի այն հայտարարությունը, որում նա ասել է, որ մայրը կողպում է դուռն ու սկսում խեղդել իրեն, սպառնում է հոգեբուժարան ուղարկել:

Ավելի վաղ «Glamour Russia»-ի հետ հարցազրույցում Լյուբով Ուսպենսկայան պատմել էր, թե որքան է իր աղջիկը փոխվել դժբախտ պատահարից հետո: Երգչուհու դուստրը ընկել էր հեծանիվից՝ կոտրելով ծնոտն ու կորցնելով մի քանի ատամ: Նրա վիճակը շատ ծանր էր: Աղջիկը  բուժվում էր Շվեյցարիայում, որից հետո վերադարձել է Մոսկվա: