«Նա ուզեց քնել ծեր կնոջ, ես՝ երիտասարդ տղամարդու հետ». Լերա Կուդրյավցևան անկեղծացել է

Լերա Կուդրյավցևան հազվադեպ է կիսվում անձնական կյանքի մանրամասներով։ Հեռուստահաղորդավարուհին հաճախ է եթերում լսում՝ ինչպես են անկեղծանում իր հյուրերը, նրանց հետ վերապրում այդ ամենը, խորհուրդներ տալիս։ Բայց նույնիսկ այդ պահերին պատրաստ չէ պատմել իր դրամաների մասին։

Նա հայտնի է իր բազմաթիվ սիրավեպերով, իսկ զուգընկերները միշտ իրենից 10-15 տարով երիտասարդ տղամարդիկ են:
Ի պատասխան չարախոսների բամբասանքներին՝ Լերան անկեղծացել է երիտասարդ ամուսնու հետ հարաբերությունների մասին:

«Նա ուզեց քնել ծեր կնոջ, ես՝ երիտասարդ տղամարդու հետ։ Եվ ինչ-որ բան ձգեց մեզ»,- պատմել է Լերան։ Իսկ դրանից հետո Լերան հայտարարել է մանկատնից երեխա որդեգրելու պատրաստակամության մասին։
«Իմ սերը կբավականացնի բոլորին»,- նշել է շիկահեր գեղեցկուհին, ով ունի 1-ամյա աղջիկ և նաև 1-ամյա թոռնիկ: