Շանհայի և Պեկինի նորաձևության շաբաթները հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով

WWD-ի հաղորդմամբ Շանհայում ու Պեկինում որոշել են հետաձգել տարվա սպասված և սիրված իրադարձություններից մեկը՝ նորաձևության շաբաթը: Որոշման պատճառը կորոնավիրուսի համաճարակն է:

Ի սկզբանե պլանավորված էր, որ Շանհայի նորաձևության շաբաթը կսկսվի մարտի 26-ին, իսկ Պեկինում՝ մարտի 25-ին: Հին ամսաթվերն արդեն չեղարկվել են, իսկ նորերի մասին դեռևս ոչ մի լուր չկա: Վերջին տարիների ընթացքում նորաձևության շաբաթները Արևելյան Ասիայում դարձել են շատ սպասված: Դրանք գրավում են երիտասարդ ու տաղանդավոր դիզայներներին, քանի որ հանդիսանում են Ասիայի նորաձևության աշխարհում ամենամեծ իրադարձությունները: